Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ

Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ

Ընդունված է կարծել, որ լեղամուղներն ինքնաբուժության անվտանգ միջոցներ են: Իրականում, դրանք հարկ է շատ զգուշությամբ օգտագործել: Իսկ ինչպես:

 

Շատերն են ինքնուրույն լեղամուղ բույսերի թուրմեր խմում: Բայց դրանք օգտակար են միայն որոշակի դեպքերում: Դրանք խթանում են մարսողությունը, լավացնում են աղիների մոտորիկան, նվազեցնում են փորկապության հավանականությունը: Բացի դրանից, լեղին մանրէասպան ազդեցություն ունի, կանխարգելում է բարակ աղիում միկրոբների ավելորդ բազմացումը: Լեղու հետ օրգանիզմից դուրս են գալիս որոշակի թունավոր նյութերը և խոլեստերինը: Լեղաթթվի անբավարարության դեպքում անհնարին է ճարպալույծ վիտամինների յուրացումը և բարձրանում է օստեոպորոզի զարգացման հավանականությունը: Բայց, որոշ դեպքերում,«անվնաս լեղամուղ դեղաբույսերը» կարող են վնասակար լինել: Այդ պատճառով էլ ցանկալի չէ ինքնաբուժությամբ զբաղվել: Որովհետև լեղու արտադրությունը չի կարելի խթանել ենթաստամոքսային գեղձի բորբոքման, հեպատիտների դեպքում: Լեղամուղ պատրաստուկները կարող են միայն վատացնել վիճակը լյարդի ցիռոզի, արտահայտված լուծով գրգռված աղու համախտանիշի ժամանակ:

 

Լեղամուղ պատրաստուկների ընդունումն էապես ավելացնում է լյարդի բջիջների ծանրաբեռնվածությունը, նվազեցնում դրանց մեջ պարունակվող հակաօքսիդանտների մակարդակը: Առաջին հերթին դա վերաբերում է դեղաբույսերի խառնուրդից պատրաստված թուրմերին: Դրանց շարքին են պատկանում շատ լեղամուղ, թուլացնող, հանգստացնող հավաքածուները:

 

Հատկապես անկանխատեսելի են ազդում օրգանիզմի վրա չինական կամ տիբեթական ծագման, նիհարելու համար նախատեսված բուսամիջոցները: Այդ պատճառով էլ լեղամուղ պատրաստուկները ընդունելուց առաջ անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել և հետազոտություններ անցնել, որոնց ժամանակ կհայտնաբերվեն լյարդի բջիջների աշխատանքի շեղումները, եթե այդպիսիք կան: Եթե մարդու մոտ բարձր են լյարդի ֆերմենտների ցուցանիշները, խուրհուրդ չի տրվում լեղամուղ պատրաստուկներ ընդունել: 

 

Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե լեղամուղ միջոցների օգնությամբ կարելի է լեղապարկից «հանել» մանր քարերը: Բայց, եթե լեղապարկում արդեն քարեր են ձևավորվել, ապա դրանք արհեստականորեն տեղաշարժելը շատ վտանգավոր է: Քանի որ դրանք կարող են խցանվել լեղածորաններում և փակել լեղու ճանապարհը: Լեղամուղ պատրաստուկները կարելի է միայն օգտագործել լեղապարկում քարերի գոյացումը կանխարգելելու համար: Դրանք նշանակում են, երբ ՈՒՁՀ տվյալներով լեղապարկում արդեն մածուցիկ լեղի կա:

 

Առավել հաճախ հանձնարարվում է ուրսոսան կամ ուրսոֆալկի պատրաստուկների ընդունման երկարատև կուրսը: Դրանք նոսրացնում են լեղին և, նույնիսկ, կարող են լուծել մանր խոլեստերինային քարերը:

 

Կանխարգելման նպատակով օգտագործում են նաև բուսական պատրաստուկներ, որոնք լավացնում են լյարդի բջիջների աշխատանքը, լեղապարկի կծկողականությունը և նպաստում են լեղարտադրությանը: Երբեմն, երբ լեղին պնդանում է, նշանակում են այլ դեղաբույսային ծագման պատրաստուկներ կամ ալոխոլ, որը կենդանական ծագման լեղի է պարունակում: 

 

Երբեմն ժողովրդական բժշկությունը հանձնարարում է լեղապարկը մաքրել բուսայուղով և կիտրոնով, բայց դա շատ վտանգավոր է, հատկապես, եթե լեղապարկում քարեր կան, քանի որ կարող են ժամանակավորապես խցանվել լեղածորանները, ենթաստամոքսային գեղձի ծորանների ջղակծկումների պատճառ դառնալ: 

 

Իսկ հանքային ջրի օգնությամբ լեղապարկից մածուցիկ լեղին դուրս բերելը կիրառվում է և ժողովրդական, և պաշտոնական բժշկության մեջ: Այդ բուժգործողությունը կոչվում է «բուժական դյուբաժ»: Այն հանձնարարվում է բութ, նվացող ցավերի կամ աջ կողատակում ծանրության զգացման դեպքում: Առաջին դյուբաժից առաջ պարտադիր է լյարդի և լեղապարկի ՈւՁՀ-ն: Այն պետք է հաստատի, որ լեղին, իրոք, պնդացել է և լեղապարկում չկան մանր լեղաքարեր: 

 

Լեղաքարային հիվանդության դեպքում դյուբաժը հակացուցված է, քանի որ քարերը կարող են տեղաշարժվել և խցանել լեղածորանները:  

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. morehealthy.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ